Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է ենթադրություններն ուղղաթիռի կործանման պատճռների մասին, երբ զոհվել էին նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսին եւ նրան ուղեկցող անձինք 2024թ. մայիսին, տեղեկացրել է Tasnim-ը։
Շաբաթ օրը հրապարակված հայտարարությունում Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբը հերքել է «պնդումները եւ անպատասխանատու մեկնաբանությունները, որոնք արվել են ուղղաթիռի ողբերգական կործանման առիթով։
Ընդգծվել է, որ տարբեր մարդկանց չհիմնավորված հայտարարությունները վիրտուալ տարածքում այն մասին, թե նախագահ Ռաիսին սպանվել է, չեն համապատասխանում իրականությանը եւ արվել են չիմացությամբ, անկարողությամբ կամ որոշակի նպատակներով։
Հայտարարությունում հղում կա Գլխավոր շտաբի երեք պաշտոնական զեկույցներին, եւ ընդգծվում է, որ աղետի պատճառը «տարածաշրջանի բարդ մթնոլորտային եւ աշխարհագրական պայմաններն էին», որտեղ տեղի է ունեցել միջադեպը, եւ հերքվում են ենթադրությունները որեւէ տեխնիկական անսարքության, սաբոտաժի, ահաբեկչական գրոհի, պայթյունի կամ ռադիոէլեկտրոնային պայքարի մասին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եւ եւս վեց մարդ զոհվել են, երբ նրանց ուղղաթիռն ընկել է լեռներում եւ այրվել 2024թ. մայիսի 19-ին։
0Comments