Սպանել են Իրանի Գերագույն դատարանի երկու դատավորի

Մանրամասներ
իրան

Շաբաթ առավոտյան զինված անձը ներթափանցել է Իրանի Գերագույն դատարան։ Ահաբեկչության ժամանակ սպանվել են Իրանում հայտնի, փորձառու դատավորներ Հուջաթոլեսլամ Ռազինին և Հուջաթոլեսլամ Մողիսեհը։

Հարձակումն իրականացնելուց անմիջապես հետո զինված անձը ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Սպանված դատավորները պատասխանատվություն են կրել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվողների գործերի համար

Նախաքննության տվյալներով՝ հարձակվողը քրեական գործ չի ունեցել Իրանի Գերագույն դատարանում և եղել է դատարանի մասնաճյուղերի հաճախորդ։

Ներկայում հետաքննություն է սկսվել ահաբեկչության մյուս հեղինակներին հայտնաբերելու և ձերբակալելու համար։