Ադրբեջանում առաջին անգամ կապիկի ծաղկով վարակման դեպք է գրանցվել, պացիենտը հոսպիտալացվել է, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Ինչպես նշվել է Ադրբեջանի առողջապահության նախարարության եւ Բժշկական տարածքային ստորաբաժանումների միավորված վարչության (TABIB) համատեղ հայտարարությունում, Ադրբեջանի 22-ամյա քաղաքացին այս տարվա հունվարի 2-11-ը գտնվել է տուրիստական ուղեւորության մեջ արտասահմանում;
Վերադառնալուց մի քանի օր հետո նա դիմել է Բաքվի կլինիկաներից մեկը՝ թուլության, բարձր ջերմության, սեռական օրգանների վրա ուռուցիկ ցանի, ավշային հանգույցների մեծացման եւ մկանացավերի բողոքներով։
«Վարակաբան բժիշկը, որը կասկածում էր, որ պացիենտը վարակված է կապիկի ծաղկով, անամնեզում հայտնաբերել է, որ ուղեւորության ընթացքում հիվանդը շփվել է ցան ունեցող մարդու հետ: Ախտանիշների առկայությունը հիմք է ծառայել լաբորատոր վերլուծության համար: ՊՇՌ-անալիզի արդյունքները հաստատել են կապիկի ծաղկի առկայությունը»,- նշվել է հաղորդագրությունում։
0Comments