Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Ադրբեջան․ քննարկելու են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Մանրամասներ
Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։

Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ ադրբեջանահայկական խաղաղ կարգավորման, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Այցի ընթացքում ԱԳ նախարարին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։