Իրանի և Իսրայելի քաղաքացիները Սիրիա մուտք գործելու իրավունք չունեն, իսկ «Թուրքական ավիաուղիներ»-ը վերսկսում է թռիչքները

Մանրամասներ
ինքնաթիռ

Թուրքական ավիաուղիները հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ Իրանի և Իսրայելի քաղաքացիները Սիրիա մուտք գործելու իրավունք չունեն:

«Սիրիայի իշխանությունների ընդունած որոշումների համաձայն՝ հատուկ կանոններ են սահմանվել Սիրիա ժամանող ուղևորների համար։ Բոլոր երկրների քաղաքացիները, բացի Իսրայելից և Իրանից, իրավունք ունեն մուտք գործել Սիրիա»,- ասվում է Թուրքիայի ազգային ավիափոխադրողի կողմից տարածված հայտարարություն մեջ։