ՀՀ–ում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի ևս 7-10 աստիճանով. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ ձյուն ձմեռ

Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Փետրվարի 24-26-ը տեղումները կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2025

Այսօր Երևանում նույնպես ձյուն կգա։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի -2–ից -4–ի, իսկ գիշերը` -15-ից -17 աստիճանի սահմաններում։