Ձյուն, մերկասառույց. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Մանրամասներ
ճանապարհ բուք մերկասառույց ձյուն

Փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սևանի, Ճամբարակի, Տավուշի, Նոյեմբերյանի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Բաղրամյանի, Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները  և Ջուջևան-Ոսկեպար ճանապարհահատվածը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ 

Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի,  Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: