ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (ՄԶԳ) վերջին օրերին աշխատանքից զրկվել է ավելի քան 400 աշխատակից։ Նման տեղեկատվություն է ներկայացնում The New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին և կառույցի աշխատակիցներին։
Նշվում է, որ աշխատանքից ազատված 200 մարդ աշխատել էր մարդասիրական օգնության բյուրոյում, ևս 200-ը՝ «աջակցության և օգնության խմբում», որը պատասխանատու է բնական աղետների և մարտական գործողությունների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հարյուրավոր միլիոններ է ծախսել «անհասկանալի բաների վրա»:
0Comments