Բրազիլիայում ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանումը

Մանրամասներ
վթար

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և հաղորդման կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչների (սև արկղերի) վերծանումը։ Այս մասին գերատեսչության աղբյուրները հայտնել են բրազիլական G1 պորտալին։

«Ավարտվել է երկու ձայնագրիչներից տվյալների արդյունահանումը, հավաքագրումն ու ստուգումը»,- ասել են նրանք։

Միևնույն ժամանակ, O Globo թերթը նշել է, որ գերատեսչությունն արդեն համապատասխան տեղեկատվություն է ուղարկել Ղազախստանի իշխանություններին։