Հրդեհներից ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը

Մանրամասներ
1

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բռնկված հրդեհների հետեւաքով ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է համայնքի պատասխանատուներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում։

Մեր զրուցակիցը պատմեց, որ ամենահայաշատ քաղաքներից մեկը՝ Փասադենան տարհանված է, ճանապարհները փակ են։ Տարհանված է նաեւ Գլենդելի բնակչության մի մասը։

«Մեծ թվով հայեր են տարհանվել, քանի որ Փասադենան ու Հոլիվուդն ամենահայաշատ քաղաքներն են: Անկախ նրանից, թե ինչ է ձեռնարկում տեղի ղեկավարությունը, հայկական համայնքը հատուկ աշխատանք է տանում։ Հայկական եկեղեցին, հայկական դպրոցները, կենտրոնները բացել են իրենց դռները, ժողովրդին ապաստան են տրամադրել, ուտելիք»,– ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ մեծ թվով հայերի տներ կամ ամբողջությամբ, կամ մասամբ այրվել են։ Հրդեհից տուժածերի մեջ, հայեր չկան, թեեւ  Փասադենա քաղաքում վերջին տվյալներով 5 մարդ է զոհվել հրդեհների հետեւանքով։