Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այդ մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մեր նախաձեռնությամբ պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս խնդրի լուծումը»,- նշել է նա։«Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև. Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի»,- նշել է նա։
0Comments