Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ակտաուում ավիավթարի պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ, կրում են Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները, գրում է Ulysmedia.kz-ն։
Ադրբեջանի ղեկավարը հանդիպել է Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքների և անձնակազմի ողջ մնացած անդամների հետ։
«Վստահաբար կարող եմ ասել, որ Ակտաուում ավիավթարի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների զոհվելու մեղքը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներինն է», - ասել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պնդում է արդար հետաքննության, մեղավորներին պատժելու և կատարվածի լիակատար թափանցիկության վրա։ Օդանավի սև արկղերը ներկայումս վերծանվում են:
«Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կիմանանք նախնական արդյունքը, և ամեն ինչ իր տեղը կընկնի, տեղի ունեցած ողբերգության ողջ պատկերը հայտնի կդառնա։ Եվ դա, բնականաբար, կարևոր կետ կլինի այս ողբերգության ամբողջական հետաքննության և դրա մեղավորներին պատժելու գործում»,- ասել է Ալիևը։
0Comments