Արցախյան երկրորդ պատերազմից հետո ազերիները համաձայնել էին Կովկասում մեր ներկայությանը, բայց ռուսներն էին դեմ։ Այս մասին իր հուշերում գրել է Իրանի ԱԳ նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, մեջբերում է Aravot-ը։
«Իրանը Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ 1371-1373 թ.(1992-1994 թ.-ՏԴ), Ադրբեջանին շոշափելի օգնություն է ցուցաբերել։ Այդ օրերին Ադրբեջանի Հանրապետությունը ներքին խժդժությունների պատճառով շատ թույլ էր և Հայաստանի Հանրապետությունից ծանր պարտություն կրեց։
Ղարաբաղից բացի, Ադրբեջանի տարածքի քսան տոկոսը գրավվեց։ Այդ պատերազմում մի քանի իրանցի ևս զոհվեցին. ազերի գաղթականների համար Իրանի և Ադրբեջանի սահմաններում ընդունելության կետեր պատրաստեցինք ։ Իրանը ուղղակի կերպով Հայաստանի հետ չբախվեց։ Ափսոս, որ ազերիները Իրանի այս հավասարակշռված և անգամ կողմնակալ մոտեցմանը պատշաճորեն չվերաբերվեցին։ Ադրբեջանի Ղարաբաղյան պարտությունից հետո, ազերիները անտեսեցին Իրանի ջանքերը՝ Ղարաբաղում հրադադար և խաղաղություն հաստատելու համար և դեպի ԵԱՀԿ, Մինսկի խումբ ու այլ խաղացողներ գնացին։ Այդ օրերին Թուրքիան Ադրբեջանին շոշափելի օգնություն չկատարեց, քանի որ Թուրքիայի հայացքը դեպի Եվրոպա և Արևմուտք էր և նման չէր Էրդողանի քաղաքականության, որը դեպի տարածաշրջան է թեքված։ Ադրբեջանն էլ ենթադրելով, որ ունի Իրանի հովանավորությունը, իր միջազգային դիրքն ամրապնդելու համար դեպի Մինսկի խումբ ու Իսրայել գնաց և նոր վերք ավելացրեց Իրան-Ադրբեջան առնչություններին։
Մանրամասն՝ Aravot-ի հոդվածում։
0Comments