Արցախյան 2-րդ պատերազմից հետո ազերիները համաձայնել էին Կովկասում մեր ներկայությանը, բայց ռուսներն էին դեմ. Զարիֆ

Մանրամասներ
իրան

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ազերիները համաձայնել էին Կովկասում մեր ներկայությանը, բայց ռուսներն էին դեմ։ Այս մասին իր հուշերում գրել է Իրանի ԱԳ նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, մեջբերում է Aravot-ը։

«Իրանը Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ 1371-1373 թ.(1992-1994 թ.-ՏԴ), Ադրբեջանին շոշափելի օգնություն է ցուցաբերել։ Այդ օրերին Ադրբեջանի Հանրապետությունը ներքին խժդժությունների պատճառով շատ թույլ էր և Հայաստանի Հանրապետությունից ծանր պարտություն կրեց։

Ղարաբաղից բացի, Ադրբեջանի տարածքի քսան տոկոսը գրավվեց։ Այդ պատերազմում մի քանի իրանցի ևս զոհվեցին. ազերի գաղթականների համար Իրանի և Ադրբեջանի սահմաններում ընդունելության կետեր պատրաստեցինք ։ Իրանը ուղղակի կերպով Հայաստանի հետ չբախվեց։ Ափսոս, որ ազերիները Իրանի այս հավասարակշռված և անգամ կողմնակալ մոտեցմանը պատշաճորեն չվերաբերվեցին։ Ադրբեջանի Ղարաբաղյան պարտությունից հետո, ազերիները անտեսեցին Իրանի ջանքերը՝ Ղարաբաղում հրադադար և խաղաղություն հաստատելու համար և դեպի ԵԱՀԿ, Մինսկի խումբ ու այլ խաղացողներ գնացին։ Այդ օրերին Թուրքիան Ադրբեջանին շոշափելի օգնություն չկատարեց, քանի որ Թուրքիայի հայացքը դեպի Եվրոպա և Արևմուտք էր և նման չէր Էրդողանի քաղաքականության, որը դեպի տարածաշրջան է թեքված։ Ադրբեջանն էլ ենթադրելով, որ ունի Իրանի հովանավորությունը, իր միջազգային դիրքն ամրապնդելու համար դեպի Մինսկի խումբ ու Իսրայել գնաց և նոր վերք ավելացրեց Իրան-Ադրբեջան առնչություններին։

Մանրամասն՝ Aravot-ի հոդվածում։