Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ ալ Բուսաիդին առաջիկայում պատրաստվում է այցելել Իրան, այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է Մասկատում Իրանի դեսպան Մուսա Ֆարհանգը։
Ըստ դեսպանի, տարածաշրջանային իրադարձությունների ֆոնին 2025 թվականի սկզբին Օմանի արտգործնախարարի այցը Թեհրան նոր փուլ կնշանակի իրանաօմանյան հարաբերություններում։
Իրանի և նրա հարևանների միջև տարածաշրջանային համագործակցության նոր փուլ կսկսվի, հավելել է Ֆարհանգը՝ Իրանի և Օմանի հարաբերությունները բնութագրելով որպես «վստահության և անկեղծության վրա հիմնված կապերի իդեալական մոդել», հաղորդում է Tasnim-ը:
0Comments