Սպիտակ տունը հնարավոր է համարել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը

Մանրամասներ
ինքնաթիռ

Սպիտակ տունը «նախնական նշաններ» է տեսել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:

«Սպիտակ տունը նախնական նշաններ է տեսել, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից»,- ասել է լրագրողներին Քիրբին՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել։