Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Փեզեշքիանի այցը Մոսկվա

Մանրամասներ
Փեզեշքիան պեզեշքիան

Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Ռուսաստան այցը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության և հյուպատոսական հարցերում։ 

«Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը»,-նշում է գործակալությունը։ 

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների առաջխաղացմանը նպաստելու անհրաժեշտությունը։