Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Ռուսաստան այցը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության և հյուպատոսական հարցերում։
«Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը»,-նշում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների առաջխաղացմանը նպաստելու անհրաժեշտությունը։
0Comments