Գորլովկայում ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով 3 մարդ է տուժե։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԴԺՀ ներկայացուցչությունը:
«Դեկտեմբերի 30-ին` Մոսկվայի ժամանակով 13.00-ին, տեղեկություն է ստացվել հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին։ Գորլովկա բնակավայրում անօդաչու սարքից արձակվել է ռազմամթերք, դրանից բացի, «Ստրոիտել» բնակելի տարածքում նույնպես ԱԹՍ-ից միջոցով կիրառվել է ռազմամթերքի նետում ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով տուժել են 1971 և 1978թթ. ծնված տղամարդիկ: Ժամը 11:00-ին Կոնչալովսկու փողոցի գնդակոծման հետևանքով վիրավորվել է 1953 թվականին ծնված տղամարդ», - ասված է հաղորդագրությունում։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքում գործում են «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխարդյունահանող ձեռնարկություններ: Սա ԴԺՀ-ի ամենախոշոր բնակավայրերից մեկն է, որի բնակչությունը Դոնբասում սկսված հակամարտությունից առաջ գերազանցում էր 250 հազարը։
0Comments