Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ–ների գրոհը. Բելգորոդի մարզում 3 մարդ է վիրավորվել

Մանրամասներ
խարկով բելգորոդ

ՌԴ Բելգորոդի մարզի տարբեր շրջաններում ուկրաինական դրոնների հարձակումների հետևանքով 3 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին այսօր հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Վոլոկոնովսկի շրջանի Բորիսովկա գյուղը ենթարկվել է 2 կամիկաձե դրոնների հարձակման։ Նրանցից մեկը պայթեցրել է մարդատար ավտոմեքենա, վիրավորվել է մի տղամարդ և մի կին՝ նրանք ստացել են ականապայթյունային և բեկորային վնասվածքներ։ Շտապօգնության բրիգադները տուժածներին տեղափոխել են Վալույսկի կենտրոնական հիվանդանոց, որտեղ տրվում է անհրաժեշտ բուժօգնություն»,-տելեգրամյան ալիքում նշել է Գլադկովը։

Պաշտոնյայի տվյալներով՝ խոցվել է կայանված մեքենա:

Երկրորդ ԱԹՍ–ն պայթել է վարչական շենքում։ Պայթյունի հետևանքով խիստ վնասվել են շենքի մուտքի և ճակատային մասերը, կոտրվել են նաև պատուհանները։

«Շեբեկինոյի շրջանի Մուրոմ գյուղում ԱԹՍ-ն հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, որի վարորդը վիրավորվել է», - գրել է Գլադկովը։

Մարզպետը հավելել է, որ պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է գլխի, նախաբազկի և ոտքի բեկորային վնասվածքներ: Տուժածն ինքնուրույն դիմել է բուժհաստատություն։ Մարզպետը հավելել է, որ բուժօգնություն ստանալուց հետո տուժածը կտեղափոխվի մարզային հիվանդանոց:

Իսկ Նովայա Տավոլժանկա գյուղում FPV ԱԹՍ–ն հարձակվել է մասնավոր տան վրա։ Բելգորոդի շրջանի Մալինովկա գյուղում զինամթերքի պայթյունի հետևանքով վնասվել են տան տանիքն ու կցակառույցի պատուհանները, վնասվել է նաև շենքի տանիքը։

Բացի այդ, անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է Բորիսովի շրջանի Գրուզսկոյե գյուղի արտադրական ձեռնարկության տարածքում կայանված ավտոբուսը: Վնասի չափը ճշտվում է։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները: