Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը. Զելենսկի

Մանրամասներ
Զելենսկի

Քանի որ ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սարսափելի վթարի վերաբերյալ, մենք վթարի վայրում հստակ ակնադիտական ապացույցներ ենք տեսնում, որոնք վկայում են ողբերգության համար Ռուսաստանի պատասխանատվության մասին, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե Ռուսաստանը որոշի հերյուրանքներ տարածել, ինչպես դա արեց MH17-ի դեպքում, մենք պետք է Մոսկվայի վրա համախմբենք բոլոր միջազգային ճնշումները՝ ճշմարտությունը հաստատելու և պատասխանատվություն ապահովելու համար»,-գրել է նա: