«Ուկրաինան ստացել է ռուսական սառեցված ակտիվների առաջին տրանշը»,-այս մասին գրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է մեկ միլիարդ դոլար, որն ապահովված է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով»,- գրել է Շմիգալը։
Նրա խոսքով, սա նախատեսված 20 միլիարդ դոլարի առաջին տրանշն է, որը ԱՄՆ-ը մտադիր է փոխանցել «Մեծ յոթնյակի» նախաձեռնության շրջանակներում։
«Շնորհակալություն մեր ամերիկացի գործընկերներին և Համաշխարհային բանկին արդարությանն ուղղված այս կարևոր քայլի համար։ Մենք հուսով ենք, որ բոլոր ինքնիշխան ռուսական ակտիվները կբռնագրավվեն և կօգտագործվեն Ուկրաինայի վերականգնման համար»,- ասել է Շմիգալը։
0Comments