Թեժ մարտեր Սիրիայում․ Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է սկսել․ Սպանվել է 16 ուժային

Մանրամասներ
սիրիա

Ապստամբությունը սկսվել է Լաթաքիայի (նախագահ Բաշար Ասադի ծննդավայր) գյուղերից մեկը մաքրելու նոր իշխանությունների փորձի պատճառով: Սիրիայի նոր իշխանությունները Ասադի տապալումից հետո սկսել են ճնշել ալավիներին, եղել են մահապատժի և գնդակահարությունների դեպքեր։

Լաթաքիայում և հարավում՝ Դերաա նահանգում, որտեղ ապրում են ալավիները, երեկվանից կատաղի բախումներ են տեղի ունեցել Անվտանգության ուժերի և Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին աջակցող մարտիկների միջև: Դամասկոսում նոր իշխանություններին ենթարկվող զինված ուժերը մարտական ուղղաթիռներ և ծանր տեխնիկա են կիրառել։ Վերջին տվյալներով ՝ բախումների հետևանքով զոհվել է 16 ուժային։

Մինչդեռ Տարտուս քաղաքում այսօր զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները Դամասկոսում նոր իշխանության դեմ կարգախոսներ են վանկարկել: Քաղաքում պարետային ժամ է սահմանվել ժամը 22:00-ից մինչև 10: 00-ն:

Միևնույն ժամանակհարևան Սուվեյդա նահանգում, որտեղ հիմնականում բնակվում է դրուզ բնակչությունը, մարդիկ փողոց են դուրս եկել՝ երկրում իշխանափոխության կոչերով:

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Բաշար Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և լքեց երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր Իդլիբ նահանգում այսպես կոչված փրկության կառավարությունը, հայտարարել էր անցումային շրջանի սիրիական կառավարության ղեկավար նշանակվելու մասին: Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հունվարի 29-ին հայտարարվել Է Սիրիայի նախագահ անցումային շրջանի համար, որը, նրա խոսքով, կարող է տևել մինչև 5 տարի: