Սիրիայում մարտերի ընթացքում առնվազն 48 մարդ է զոհվել

Մանրամասներ
սիրիա

Սիրիայի Լաթաքիա նահանգում, որտեղ տեղակայված է ռուսական ավիաբազան, կատաղի բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև։

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) տվյալներով՝ մարտերի ընթացքում զոհվել է առնվազն 48 մարդ։

Կազմակերպությունը նշում է, որ դրանք ամենակատաղի բախումներն են դեկտեմբերին Ասադի տապալումից հետո։

Զոհվածների թվում են անվտանգության 16 աշխատակիցներ, Ասադի 28 կողմնակիցներ և չորս խաղաղ բնակիչներ, հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ, SANA գործակալությունը հայտնել էր, որ նախկին նախագահի կողմնակիցները հարձակվել են Միջերկրական ծովի ափին գտնվող Ջաբլե քաղաքի հսկիչ անցակետերից մեկի վրա։ Այս վայրի մոտ է գտնվում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան։