Ոստիկանությունը նշել է Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը

Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր

Փարիզի ոստիկանության քննիչները նշել են, թե որն են համարում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հավանական պատճառը: Նրանց խոսքով` հրդեհն առաջացել է կարճ միացման հետևանքով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:

Չորեքշաբթի անցկացված հետաքննության արդյունքում տրվել էր նախնական գնահատական, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով մանրակրկիտ ուսումնասիրություն չէր կատարվել:

Փարիզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում` ոչ կանխամտածված տարբերակով հրդեհ առաջացնելու մեղադրանքով: Հարցաքննվում են Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներով զբաղվող մասնագետները:

Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել ապրիլի 15-ի երեկոյան, որը հաջողվել էր ամբողջությամբ մարել հաջորդ առավոտյան: Վնասվել է տաճարի աշտարակը, նաև տանիքն ու տաճարում պահվող մշակութային արժեք ներկայացնող իրեր: