2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ

Մանրամասներ
նորածին

2025 թվականին և առաջիկա 14 տարում ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Ավստրալական McCrindle սոցիալական հետազոտությունների ընկերության կանխատեսման համաձայն, մինչև 2035 թվականը Բետա սերնդի ներկայացուցիչները կկազմեն աշխարհի բնակչության առնվազն 16%-ը։

Բացի այդ, 2025 թվականին ծնված Բետա սերնդի շատ ներկայացուցիչներ, հավանաբար, կապրեն մինչև 22-րդ դարը․ 2101 թվականին նրանք կլինեն 76 տարեկան:

Ըստ Pew Research Center-ի տվյալների, 15-20 տարվա որոշակի ժամանակահատվածում ծնված մարդկանց սերունդները՝ բեյբի բումերներից մինչև X սերունդ, օժտված են  յուրահատուկ որակներով, որոնք պայմանավորված են իրենց դարաշրջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական առանձնահատկություններով: