Երևանի տրանսպորտային համակարգը շարունակում է արդիականացվել ։ Քաղաքի երթուղիներում արդեն իսկ գործում են 171 նոր ավտոբուս՝ փոխարինելով հին ու հնամաշ շարժակազմը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Քաղաքային իշխանության նպատակն է փուլ առ փուլ բարելավել տրանսպորտային համակարգը՝ ապահովելով բարձրորակ ծառայություններ մեր քաղաքացիների համար։
https://transport.yerevan.am/ կայքը նոր հարթակ է, որտեղ դուք կարող եք՝
Գնել տոմսային փաթեթներ էլեկտրոնային տարբերակով,
Ստուգել արտոնյալ խմբերի շահառու լինելը»,- ասված է հայտարարության մեջ:
0Comments