Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը նորից օրակարգ են բերել կարմիր գծերի վերաբերյալ որոշման նախագիծը 2025 թվականի համար։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ և դիմել էր դատարան։
Երեկ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը։ Այսօր արդեն ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը և իրենց հաճախորդները նորից բերել են նույն խայտառակ որոշման նախագիծը հաջորդ 2025 թվականի համար։
Հ.Գ. Մարտնչող տգիտությունը և պնդաճակատությունը սահման չունի»,-գրել է Մանուկյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն ի դեմս ավագանու անդամ Սամվել Հակոբյանի և նրանց շահերի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի ( Գրիգորյանը «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկերն է) դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման։
«Մենք պահանջել ենք ոչ իրավաչափ ճանաչել կտրուկ թանկացման այդ խայտառակ որոշումը, որն ընդունել էր Երևանի ավագանու 2,5–միավորանոց կոալիցիան («Քաղաքացիական պայմանագիրը», «Հանրապետությունը» և էն տրաֆիկինգի ենթարկվածները)։ Այսինքն՝ պահանջել ենք չեղարկել թանկացումների որոշումը։ Դատարանը մեր պահանջը ճիշտ է համարել, քաղաքային իշխանության որոշումը՝ սխալ։
160.000 դրամի թանկացումը չեղյալ է հայտարարվել։ Շնորհավորում եմ բոլորիս։
Քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, բայց դե մենք էլ ձեռքներս ծալած չենք նստելու։ Քաղաքացու շահը պաշտպանելու ենք բոլոր հարցերում։ Առջևում տրանսպորտի թանկացման դեմ կռիվն է։ Իսկ գլխավոր կռիվը՝ առջևում է․ Հայաստանի վրայից մաքրել ՔՊԿ–ին՝ իր պարագլխով հանդերձ»,-երեկ գրել էր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
0Comments