Բոլորին խնդրում եմ միանալ եւ շատ տարածել․ Նոնայի կյանքի համար՝ բոլորիդ օգնության կարիքն ունենք․ Էլեն Արզումանյան, Տիգրան Վարդանյան

Մանրամասներ
4

Բոլորին՝ հատկապես մեծ լսարան ունեցող ընկերներիս կխնդրեմ միանալ եւ շատ տարածել : 1 մլնն այն գումարը չէ, որ չկարողանանք հավաքել:

📢 Իմ շատ սիրելի ընկերներ, սովորաբար ես լուռ օգնել եմ դիմացինին,առանց որևէ հարթակում այդ մասին բարձրաձայնելու ( եթե խոսքը միանգամից շատ մարդկանց օգնելու մասին չի եղել) բայց հիմա ունենք ձեր բոլորիդ օգնության կարիքը։

Մտերիմ ընկերուհուս քույրն է է`Նոնան,38 տարեկան, Արցախից։

Ամիսներ առաջ ախտորոշել են բավականին բարդ տեսակի քաղցկեղ։

Հետազոտվելուց հետո պարզ է դարձել ,որ խորացված աստիճանում է գտնվում։

Պետք է պայքարենք Նոնայի առողջության և կյանքի համար։

Ստացել է բուժումներ Երևանում`Ֆանարջանի անվան կենտրոնում `ճառագայթման կուրսեր,սակայն ավարտից հետո նորից ավելի ագրեսիվ է արտահայտվել հիվանդությունը։

Այս պահին ստանում է քիմիոթերապիա Էրեբունի բժշկական կենտրոնում,սակայն բուժումը շարունակելու համար Նոնային անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր։ Ծախսերի մեծ մասը ընտանիքը կարողացել է հոգալ , այս պահին շտապ անհրաժեշտ է 1 մլն դրամ՝ Գերմանիա տեղափոխման եւ նախնական հետազոտությունների համար :

Հասկանալի պատճառներով դիմում ենք բոլորիդ,քանի որ առանց ձեր օգնության շատ դժվար կլինի իրականացնել տեղափոխումը և հետագա բուժումը։

Նոնային անձամբ Արմինեն ( լուսավոր ընկերուհիս ) է ուղեկցելու,այդ իսկ պատճառով թողնում եմ նրա դրամային հաշվեհամարները փոխանցումների համար։

Գումարը հավաքվելուց հետո տեղյակ կպահեմ ձեզ և կհանեմ հայտարարությունը,որպեսզի ուշացումով մարդիկ ավել գումար չփոխանցեն։

Տեղյակ կպահեմ ձեզ հետագա ընթացքից և Նոնայի բուժման փուլերից ,քանի որ վստահ եմ բոլորիդ մասնակցության շնորհիվ է իրականանալու նրա ապաքինումը։

Կանխավ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ներդրած օգնության համար։

➡️ Փոխանցումներ կարող եք կատարել

➡️ Բանկային փոխանցման միջոցով՝ Ինեկո բանկ ստացող՝ Արմինե Հայրիյան

Նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Նոնա Սարգսյանի բուժման նպատակով»)

▪️ AMD - 2050556399211001

▪️ USD - 2050556399211020

▪️ EUR -2050556399211040

Շնորհակալություն ձեր աջակցության համար։

Տիգրան Վարդանյան,

Էլեն Արզումանյան

1