Երկու անգամ բացթողումներ ունեցանք, չկարողացանք արդյունքը արձանագրել։ Այս անգամ երբ փողոց դուրս գանք, վերջնական կհեռացնենք:
Լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․
«Մեր այսօրվա նպատակն այն է, որ տեսնենք մեր համակիրներին, հասկանանք՝ ով ինչ կարգավիճակում է, որովհետև այս ընթացքում շատերին կալանավորել են, ձերբակալել են, հալածել են։ Այդ մարդիկ իրենց մենակ չպետք է զգան։ Որոշակի բացթողումներ են եղել նախկինում, բայց այս անգամ չպետք է լինեն»,- նշել է Սրբազանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է անցկացնում Սրբազան պայքարի համակիրների հետ։
0Comments