Մթերքներ, որոնք վատացնում են քունը

Մանրամասներ
աղջիկ պառկած

Ճարպերով, շաքարով հարուստ սնունդը վատացնում է քնի որակը և դժվարացնում այն: Այս մասին Daily Mirror-ին տված հարցազրույցում զգուշացրել է քնի խորհրդատու Ռոզի Դեյվիդսոնը։

Մասնագետը սնունդն անվանել է քնի վրա ազդող կարևոր գործոններից մեկը։ Որոշ մթերքներ անհանգստություն և քնի հետ կապված խնդիրներ են առաջացնում:

«Ճարպոտ կամ տապակած ուտելիքները կարող են խանգարել ձեր ստամոքսին և դժվարացնել քունը, իսկ քնելուց առաջ շատ շաքար կամ կոֆեին օգտագործելը չափազանց ուժեղ հարված է ձեր օրգանիզմին», – բացատրել է Դևիդսոնը:

Մասնագետը հավելել է, որ քունը բարելավելու ունակություն վերագրվում է որոշ մթերքների, ինչպիսիք են՝ կիվին, կեռասը, նուշը և հնդկահավի միսը։ Դևիդսոնը նշել է, որ կան որոշ ապացույցներ, որոնք հաստատում են դա, բայց այն վերջնական չէ:

«Ի վերջո, լավագույն բանը, որ մենք կարող ենք անել մեր քնի համար, կենտրոնանալն է ընդհանուր առմամբ առողջ և հավասարակշռված սննդակարգի, ինչպես նաև քնի հետևողական ռեժիմի և սթրեսի արդյունավետ կառավարման վրա», – եզրափակել է Դևիդսոնը: