Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության կասեցումը մեծ սխալ է: Նման կարծիք է հայտնել ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է 2003-2016 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլայ Բորդյուժան։
«Ըստ իս, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կամ դուրս գալ դրանից։ Իրենք են որոշում, թե Հայաստանում ինչ անվտանգության համակարգ է լինելու, բարձրագույն քաղաքական ղեկավարությունն է (որոշողը)։ Եթե կարծում են, որ իրենց համար ավելի հարմար կլինի անվտանգության քաղաքականությունը վարել, դա իրենց իրավունքն է։ Կարծում եմ, որ սա վիթխարի սխալ է՝ հիմնված առաջին հերթին բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա»,-հայտարարել է Բորդյուժան։
«Եվ երբ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, թե իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ Ռուսաստանը գրեթե այնտեղ էր նախապատրաստում այդ բոլոր հեղաշրջումները, ՀԱՊԿ-ից օգնություն չկար, դա բացարձակապես ճիշտ չէ»,- հավելել է նա։
Նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ իր աչքի առաջ հակառակն է տեղի ունեցել. «Երբ և՛ Հայաստանի զինված ուժերը, և՛ ամբողջ Հայաստանի ուժային կառույցները Ռուսաստանի Դաշնությունից վիթխարի օգնություն՝ կազմակերպչական, գիտական և տեխնիկական օգնություն են ստացել: Գիտեք, սա ուղղակի փակ տվյալներ են, եթե հաշվեք, թե Ռուսաստանը որքան ներդրումներ է կատարել Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, կարծում եմ, որ դա շատ, շատ լուրջ գումար կլինի»,- նշել է Բորդյուժան։
0Comments