Փաշինյանն արձագանքել է Պուտինի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ (մենք գործընկերներ ենք և աշխատում ենք միասին)՝ այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում:

Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ-ի վրա հարձակում չի եղել, նաև հայտարարել է, որ ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր փաստաթղթերին: