Մոսկվայում սպասում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին․ Պուտին

Մանրամասներ
պուտին

2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում սպասում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բացի այդ, հրավիրում ենք ՀԱՊԿ երկրների զինվորական անձնակազմերին՝ ռուս զինվորականների հետ միասին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին մասնակցելու»,- հավելել է Պուտինը։ 

ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է ամբողջ հետխորհրդային տարածքում կայունության հաստատման համար ՀԱՊԿ հեղինակության ամրապնդմանը։