Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին: Եվրամիությունն իր հետևում ուկրաինական հիանալի փորձն ունի»,- ասել է նա РИА Новости-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնաց Հայաստանին պատերազմով, կասկածի տակ դրեց Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև նշեց, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը «պետք է և կբացվի»։
Այնուհետեւ Փաշինյանը հայտարարեց, որ Բաքուն փորձում է Երեւանին ագրեսիվ հռետորաբանության հրահրել։
0Comments