Զախարովան՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին հեռացնելու մասին. Դժվար թե դա համապատասխանի Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերին

Մանրամասներ
Զախարովան Փաշինյան

Մենք տեսել ենք ՀՀ ղեկավարության մեկնաբանությունն այս թեմայով, համապատասխան ծանուցումն ուղարկվել է գերատեսչական գծով, դիվանագիտական խողովակներով ոչինչ չենք ստացել. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հայտարարությունը:

«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր որոշումները կկայացվեն միջգերատեսչական մշակման արդյունքում: Կցանկանայինք ընդգծել, որ նշված հայտարարությունը հայկական կողմն արել է պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի և հայտարարությունների ֆոնին: Դժվար թե նման նախաձեռնությունները համապատասխանեն Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության շահերին՝ հատկապես հաշվի առնելով այն առաջադրանքները, որոնց ուղղությամբ ուս ուսի տված երկար տարիներ արդյունավետ աշխատել են ռուս և հայ սահմանապահները», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։