Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո

Մանրամասներ
Լուկաշենկո Զելենսկի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն: Նա այս մասին ասել է Սուրբ Ծննդի օրը եկեղեցի այցի ժամանակ, ըստ 168.am-ի՝ փոխանցում է ԲելՏԱ-ն:

«Եթե մեզ ներքաշեն պատերազի մեջ, կստեղծվի բարդ իրավիճակ, և մենք՝ որպես պետություն, կարող ենք չդիմանալ: Հետևաբար, ես ամեն ինչ անում եմ համբերատար, համառորեն, ինչպես Տերն ու եկեղեցին են սովորեցնում… Եվ թող խոսեն, թե մեզ մոտ բռնապետություն է: Ավելի լավ է Բելառուսի պես բռնապետություն, քան Ուկրաինայի պես ժողովրդավարություն», – ասել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ Բելառուսում խաղաղություն է, ինչը դուր չի գալիս ոչ բարեկամական պետություններին:

«Ուստի, ցանկանում են մեզ պատերազմի մեջ ներքաշել: Ինչո՞ւ է Վոլոդյա Զելենսկին իրեն այդպես պահում: Չէ՞ որ մենք նրա հետ նորմալ, լավ հարաբերություններ ունեինք: Հիմա ի՞նչ է նրա ուզածը: Նրան հրահանգ են տվել՝ պետք է ամեն ինչ անել, մեր երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար», – ասել է Լուկաշենկոն: