Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի կեսերին Մոսկվա և Դուշանբե այցի ընթացքում հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Տաջիկստանի իր գործընկերների հետ։
Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ մանրամասնելով, որ Մասուդ Փեզեշքիանն իր ռուս և տաջիկ գործընկերներ՝ Վլադիմիր Պուտինից և Էմոմալի Ռահմոնից երկու երկրներ այցելելու հրավեր է ստացել:
Գործակալության հաղորդմամբ՝ այցելությունների ընթացքում կստորագրվեն երկրների համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթեր:
0Comments