Բայդենը պնդել է, որ ճանաչում է Պուտինին 47 տարի

Մանրամասներ
բայդեն պուտին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջին գագաթնաժողովի ամսաթիվը։ Կիրակի երեկոյան Սպիտակ տանը ելույթ ունենալով Կոնգրեսի նոր դեմոկրատ անդամների հետ՝ նա նաև պնդել է, որ ճանաչում է Ռուսաստանի առաջնորդին ավելի քան 47 տարի:

Հեռացող ամերիկյան վարչակազմի ղեկավարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է միջազգային ասպարեզում տիրող իրավիճակին։ «Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 47 տարի»,- ասել է Բայդենը, ում ելույթը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։

«Հիշում եմ, որ նրան հանդիպել եմ մեր ընտրվելու ժամանակից մինչև մեր երդմնակալությունը: Կամ անմիջապես հետո: Ոչ, կներեք, մինչ այդ: Ոչ, դա այդպես է, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո՝ փետրվարի սկզբին», - շարունակել է Բայդենը, որի երդմնակալությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 20-ին:

Ըստ ԱՄՆ հեռացող նախագահի, նա «ցանկանում էր խոսել սպառազինությունների վերահսկման և միջուկային զենքի շուրջ երկխոսության վերականգնման մասին», մինչդեռ Ռուսաստանի ղեկավարը, իբր, սկսել է «խոսել այն մասին, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը և այլն»: Որպես պետությունների ղեկավարներ՝ Պուտինն ու Բայդենը անձամբ զրուցել են 2022 թվականի փետրվարի 12-ին՝ հեռախոսով, իսկ մինչ այդ՝ 2021 թվականի վերջին։ Դրանից ավելի վաղ նրանք տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ են վարել։ Պուտինի և Բայդենի՝ որպես առաջնորդների միակ դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։