Մակրոնը ժամանել է Չինաստան

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այցով ժամանել է Չինաստան, հայտնում է CCTV-ն։ Նրան ուղեկցում է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը. այցը կտևի մինչև ապրիլի 7-ը։

Մակրոնը կհանդիպի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։ AFP գործակալությունը հայտնել է, որ նրանք կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են G20-ի գագաթնաժողովի շրջանակում՝ 2022 թվականի նոյեմբերին։

Գերմանական Handelsblatt թերթի աղբյուրները հայտնել են, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ապրիլին կայցելի Չինաստան։