«Պատրաստ ենք շարունակել համագործակցությունը». Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թրամփին

Մանրամասներ
Գո Ցզյակուն

Պեկինը պատրաստ է պահպանել Վաշինգտոնի հետ երկխոսությունը և զարգացնել համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ պատասխանելով նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան հնարավոր հրավերի մասին հարցին: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Չինաստանը պատրաստ է ԱՄՆ նոր կառավարության հետ, երկու երկրների առաջնորդների ռազմավարական ղեկավարությամբ, փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների հիման վրա աջակցել հաղորդակցությանը, ամրապնդել փոխգործակցությունը, պատշաճ կերպով կառավարել տարաձայնությունները և նպաստել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների առաջընթացին նոր մեկնարկային կետից», - ընդգծել է Գո Ցզյակունը:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ 2025 թվականին կարող է Չինաստան այցելել, եթե պաշտոնական հրավեր ստանա:

Նշենք, որ վերջին տարիներին երկու երկրների միջև որոշակի լարվածություն կա առևտրային վեճերի, պատժամիջոցների, անվտանգության հարցերի շուրջ տարաձայնությունների և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։