ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երկուշաբթի Մարկո Ռուբիոյին հաստատել է պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Հեռարձակումը վարել է C-SPAN հեռուստաալիքը։
Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ էր քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու օգտին եւ առաջարկել վերին պալատի լիագումար նիստում հաստատել սենատորին այս պաշտոնում:
Անցած շաբաթ Սենատի լսումների ժամանակ 53-ամյա Ռուբիոն ասել է, որ Կիեւի չեզոքության հարցը, ի վերջո, կդառնա Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավոր բանակցությունների մաս, եւ կարող է քննարկվել նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը: Սենատորը նշել է, որ Ուկրաինան ոչ մի դեպքում չի կարողանա ռուսական ուժերին հետ մղել այն դիրքերը, որոնք նրանք զբաղեցնում էին մինչեւ 2022թ. փետրվարը։ Ռուբիոն նաեւ կարծում է, որ ԵՄ-ի կողմից ռուսական էներգակիրների գնումները թուլացնում են Արեւմուտքի երկրների՝ Մոսկվային զսպելու ներուժը։
Բացի այդ, նա ընդգծել է, որ ամերիկյան քաղաքացի Մարկ Ֆոգելի դեպքը կլինի ցուցիչ, որը ցույց կտա, թե արդյոք հնարավոր է Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորումը։ 2022թ. հունիսին Ֆոգելը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։
2011թ. հունվարից հանրապետական Ռուբիոն Սենատի անդամ է։ Նա Կոնգրեսի վերին պալատում ներկայացնում է Ֆլորիդայի նահանգը։
0Comments