ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը բանտարկվել է, նա պետք է կրի նշանակված եռամյա պատժաչափը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։
Քոենին սպասվում է եռամյա քրեական ժամկետ բանկային եւ հարկային խարդախության համար։ Ավելի վաղ նա Կոնգրեսում ցուցմունքներ էր տվել Թրամփի դեմ եւ խոստովանել, որ ստել է Մոսկվայում Trump Tower-ի շինարարության ժամկետների մասին։
0Comments