Ալիևն ուզում է ստանալ ցուցմունք, որ Փաշինյանն է հրամայել խփել Գյանջային, որ սկսի ռազմական ագրեսիան

Մանրամասներ
տիգրան աբրահամյան

Ալիևն ուզում է ստանալ ցուցմունք, որ Փաշինյանն է հրամայել խփել Գյանջային, որ սկսի ռազմական ագրեսիան: Այս մասին այսօր 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Խնդիրը բազմաշերտ է․ տպավորություն կա, թե խնդիրը բացառապես այն անձանց կամ նրանց ընտանիքների հետ է, ովքեր այսօր գտնվում են Բաքվում, այն 23 հայերի, ովքեր այդ չակերտավոր «դատավարության» մեջ են։  Ադրբեջանն ակնհայտորեն մեկ բանի վրա է աշխատում․ փորձում է Հայաստանի դեպքում ագրեսորի, ցեղասպան երկրի պիտակ ստեղծել, դա անում է այդ «դատավարության» միջոցով։ 

Պատգամավորն ընդգծեց նաև, որ «մեխերից» մեկը վերաբերվում է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի հայտարարությանը, որ իր հրամանով է հարված հասցվել Գյանջայի օդանավակայանին, սակայն «դատավարության» ընթացքից տարածված տեղեկատվություններից մեկի համաձայն՝ հարվածը ոչ թե իր, այլ ՀՀ իշխանությունների հրահանգով է իրականացվել, «դատավարության» փուլում ադրբեջանական կողմը փորձում է աշխատել այս թեզ վրա՝ զարգացնել ու փաթեթավորել այն։

Աբրահամյանը հավելեց նաև, որ Ռուբեն Վարդանյանի հայտնի ուղերձում ասվում էր, որ ինքը՝ Վարդանյանը, ոչ մի ցուցմունք չի տվել, ամենը կեղծել են, ենթադրաբար՝ նույնը կատարվել է նաև մյուսների նկատմամբ։

«Բաքուն վերջին օրերին փորձում է այսպիսի իրավիճակ ձևավորել՝ եթե պարզ դառնա, որ այդ հրահանգը տվել է ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, ապա դա լեգիտիմ հիմք է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար», - նշեց Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։