Բելառուսի նախագահը կաջակցի Խաղաղության Նոբելյան մրցանակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնելուն, երբ Թրամփն դառնա իսկական խաղաղարար։ Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Մինսկի ավտոմոբիլային գործարանի աշխատակիցների հետ զրույցի ժամանակ։
«Եթե դու խաղաղարար ես, աշխատիր, որ պատերազմներ չլինեն, որովհետև ամերիկացիները միշտ էլ կամ սկսել են պատերազմներ, կամ հրահրել դրանք։ Եթե դու դա անես, եթե ուզում ես Նոբելյան դափնեկիր լինես, ապա մենք նույնպես կաջակցենք քեզ։ Չնայած այնտեղ Նոբելյան մրցանակն արդեն ոչինչ չի նշանակում»,-ասել է Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Թրամփի՝ երդմնակալության ժամանակ հնչեցրաշ մտքերը պատերազմները դադարեցնելու անհրաժեշտության մասին։
Նա նաև հիշեցրել է Թրամփին, որ, բացի ամերիկացիներից, աշխարհում կա ավելի քան 200 ժողովուրդ և ազգություն։ Նույնքան պետություններ կան, որոնք ցանկանում են, որ այդ ժողովուրդները լավ ապրեն։
0Comments