Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերթական անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին: Պատճառը քաղաքական գործչի խոսքերն են՝ Մասկի կողմից Եվրոպայում «աջերին» աջակցելու մասին։
Մասկը համապատասխան գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Ամոթ քեզ, Օլաֆ Շոլց»,- գրել է Մասկը։
Այս կերպ նա մեկնաբանել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Շոլցի հայտարարությունը, թե միլիարդատիրոջ աջակցությունը Եվրոպայում «ծայրահեղ աջ» ուժերին անընդունելի է։
«Oaf» բառը անգլերենում թարգմանվում է` որպես «հիմար»: Միևնույն ժամանակ, «Shitz»-ը կարելի է բնութագրել` որպես հայհոյանք, թեև այն այլ կերպ է գրված։ Մասկը նույն կերպ խեղաթյուրել է Շոլցի անունը դեկտեմբերի վերջին՝ մեկնաբանելով Բեռլինի պնդումները Գերմանիայի գալիք ընտրություններին իր «միջամտության» մասին:
Մասկը վերջին ժամանակներս մի քանի կոշտ մեկնաբանություններ է հնչեցրել Շոլցի հասցեին։
Նոյեմբերի սկզբին, Գերմանիայի կոալիցիոն կառավարության փլուզման ֆոնին, գործարարը կանցլերին հիմար էր անվանել։
Մագդեբուրգի հարձակումից հետո Մասկը քաղաքական գործչին անվանել է «ոչ կոմպետենտ հիմար», որը պետք է «անհապաղ հրաժարական տա»։
Գործարարը բացահայտորեն աջակցում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որն առաջացրել է Գերմանիայի այլ քաղաքական ուժերի քննադատությունը։
Հիշեցնենք, որ Մասկը գլխավորում էր ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։
0Comments