Էրդողանը կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետությունից». Դոնալդ Թրամփ

Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումից մնացած ուժերը:

«Թուրքիայի նախագահը շատ վստահ ինձ հայտարարեց, որ կոչնչացնի այն ամենը ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել: Բացի դրանից, Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Իսկ մեր զինվորները վերադառնում են տուն»,-   Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց ամերիկյան զորակազմը Սիրիայից դուրս բերելու մասին:  Այս որոշումը հանկարծակիի բերեց ԱՄՆ-ի թե՛ դաշնակիցներին, թե՛ անգամ նախագահ Թրամփի մերձավորներին ու խորհրդականներին: