ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մնացած ուժերը:
«Թուրքիայի նախագահը շատ վստահ ինձ հայտարարեց, որ կոչնչացնի այն ամենը ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել: Բացի դրանից, Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Իսկ մեր զինվորները վերադառնում են տուն»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Թրամփը հայտարարեց ամերիկյան զորակազմը Սիրիայից դուրս բերելու մասին: Այս որոշումը հանկարծակիի բերեց ԱՄՆ-ի թե՛ դաշնակիցներին, թե՛ անգամ նախագահ Թրամփի մերձավորներին ու խորհրդականներին:
0Comments