Նախագահը չորեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից՝ հանրությանը բացատրելու ընտրապայքարից դուրս գալու իր որոշումը: Երկիրը միավորելու լավագույն միջոցը ջահը նոր սերնդին փոխանցելն է, ասել է նա, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը ելույթ ունեցավ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից՝ հանրությանը բացատրելու համար իր ընդոնած պատմական որոշման պատճառները: Խոսքը նախագահ Բայդենի որոշման մասին է 2024 թվականի նախագահական ընտրությունների ընտրապայքարից դուրս գալու և իր վարչակազմի փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցելու վերաբերյալ:
Ջո Բայդենն ասել է, որ «ջահը փոխանցում է նոր սերնդին»՝ ամերիկացիներին առաջին անգամ ուղիղ բացատրելով նախագահական ընտրապայքարը լքելու իր հանկարծակի որոշման դրդապատճառը։
«Վերջին շաբաթների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ ես պետք է համախմբեմ իմ կուսակցությունը այս կարևորագույն գործում: «Ես հավատացած եմ, որ իմ գործունեւոթյունը նախագահի պաշտոնում, իմ առաջնորդությունն աշխարհում, Ամերիկայի ապագայի իմ տեսլականը, այս ամենը արժանի է երկրորդ ժամկետի»,- ասել է Բայդենը։ «Բայց ոչինչ, ոչինչ չի կարող կանգնեցնել մեր ժողովրդավարության փրկությունը: Դա ընդգրկում է նաև անձնական հավակնությունները, ուստի ես որոշեցի, որ առաջընթացի լավագույն ճանապարհը ջահը նոր սերնդին փոխանցելն է»,- ասել է Բայդենը։
«Ես խորապես հարգում եմ այս դիրքորոշումը»,- ընդգծել է նախագահը։ «Բայց ես ավելի շատ եմ սիրում իմ երկիրը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments