Երկրի կողքով կանցնի վտանգավոր աստղակերպ

Մանրամասներ
ա

Տարեսկզբին ամերիկացի գիտնականները գրանցել են մեծ աստղակերպ, որի հետագիծն ապագայում կարող է համընկնել Երկրի դիրքի հետ։ Յոթանասուն մետրանոց աստղակերպը, ըստ նախնական հաշվարկների, 2023թ․ պետք է բախվեր մեր մոլորակին։ Սակայն օբյեկտի դիտարկման նոր արդյունքները, որոնք հրապարակվել են Universe Today գիտական ամսագրում, ասում են, որ անհանգստության պատճառ չկա:

Սկզբնական դիտարկումները վկայում են, որ «2022 AE1» օբյեկտի մոդելավորված հետագիծը ցույց է տալիս բախումը Երկրի հետ 2023թ․, իրադարձությունը պետք է տեղի ունենար հուլիսի 4-ին։ Դիտարկումներում հնարավոր անհամապատասխանությունները բացառելու նպատակով աստղակերպը բացահայտած գիտնականների խումբը պնդել է, որ այլ գիտնականներ նույնպես դիտարկումներ անեն։ Աշխարհի աստղադիտարանների աստղագետները հաստատել են մոտալուտ սպառնալիքը: Գիտնականները հավելել են, որ բախման վտանգը միայն մեծանում է։

«2022 AE1» օբյեկտը գիտնականների կողմից նշվել է որպես պոտենցիալ վտանգավոր օբյեկտ, որը սպառնում է մոլորակին: Նաեւ հայտարարություններ են եղել խոշոր աստղակերպի անխուսափելի անկման մասին, հայտնում է Planet-today-ը։

Սակայն նոր դիտարկումները ցույց են տալիս, որ սկզբնական հետագիծը փոխվել է: Աղբյուրների տվյալների համաձայն՝ աստղակերպը շարժվում է բոլորովին այլ արագությամբ եւ ուղղությամբ։ Գիտնականները նշել են, որ բախման վտանգն օրեցօր մոտենում է զրոյին։